Գեորգի Բարվանյանին շնորհվել է ՌԴ վաստակավոր բժշկի կոչում

16 Հունիսի 2026, 14:40

Հայեր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Գեորգի Միխայիլի Բարվանյանին շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը։

Պետական պարգևը հանձնվում է առողջապահության բնագավառում ունեցած վաստակի և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար։

Գեորգի Բարվանյանը բժշկական գիտությունների դոկտոր է, Կոմիի հանրապետական կլինիկական հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչը։