Գեորգի Ֆրանգուլյանը դարձել է Անատոլի Լիսենկոյի անվան մրցանակի արձանիկի հեղինակը

Մոսկվայում կայացել է Անատոլի Լիսենկոյի ծննդյան օրվան նվիրված մրցանակի հանձնման երկրորդ արարողությունը: Մրցանակը շնորհվում է մշակույթի, արվեստի և մեդիայի գործիչներին երեք անվանակարգերում՝ «Անձնական ներդրման համար», «Ձեռքբերումների համար» և «Մեկենասության համար»: Մրցանակի փորձագիտական խորհրդի կազմում է Կարեն Շահնազարովը:
«Հեռուստատեսության դինոզավր» մրցանակի արձանիկի հեղինակը դարձել է քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանը։ Կոմպոզիցիան ներկայացնում է հեռուստատեսային գործչի կերպարը, որը կանգնած է հիմնարար մշակութային հիմքի վրա, իսկ նրա հետևում կան գրքեր՝ որպես գիտելիքների պաշար, լուսավորողի, ստեղծագործողի խորհրդանիշ։
Հանդիսությունը տեղի է ունեցել Իրինա Արխիպովայի անվան համերգասրահում։