Չելյաբինսկում կներկայացվի Գեորգի Իսահակյանի բեմադրած «Իշխան Իգոր» օպերան
02 Փետրվարի 2025, 10:40

Փետրվարի 21-ին Չելյաբինսկի օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա «Իշխան Իգոր» օպերային ներկայացումը՝ ռեժիսոր Գեորգի Իսահակյանի բեմադրությամբ:
Ալեքսանդր Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայի նորացված տարբերակը հանդիսատեսին կներկայացվի գեղարվեստական հետաքրքիր լուծումներով:
«Խոսք Իգորի գնդի մասին» հին ռուսական Էպոսի հիման վրա գրված «Իշխան Իգոր» ռուսական օպերան տասնամյակներ շարունակ չի իջնում համաշխարային բեմերից։
Օպերայի տեքստն ու երաժշտությունը ստեղծվել են միաժամանակ։ Օպերան գրվել է 18 տարի, բայց Բորոդինի մահից հետո Ալեքսանդր Գլազունովը հիշողությամբ վերականգնել է նախերգանքը և հեղինակի էսքիզների հիման վրա լրացրել օպերայի բացակայող դրվագները, իսկ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը գործիքավորել է դրա մեծ մասը։