Ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը. Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաստատում է

29 Սեպտեմբերի 2023, 18:19

Քաղաքականություն

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հաստատում է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի գերեվարման փաստը։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, Մնացականյանը ձերբակալվել է Բերձորի-Լաչինի անցակետում: Նա տեղափոխվել է Բաքու։

Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին նաև, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը կալանավորել է պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին:

Բարձրաստիճան զինվորականը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարազատ եղբայրն է։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Դավիթ Մանուկյանին ձերբակալել է սեպտեմբերի 27-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ուժայինները ձերբակալել են Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որին 4 ամսով կալանավորել են: