Գերմանիայի վախերից մեկը Ղարաբաղից փախստականներն են. գերմանացի քաղաքագետ

11 Հունվարի 2024, 00:05

Կարծիք | Քաղաքականություն

Գերմանացի քաղաքագետ Վլադիմիր Սերգիենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Գերմանիայի դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ։

Փորձագետի խոսքով՝ Գերմանիան, ինչպես միշտ, ֆինանսական օգնություն կառաջարկի այն չափով, որը կարող են հաշվարկել գերմանացիները՝ իրենց վախերը փակելու համար։

«Կան ուժեր, որոնք շահագրգռված են Ռուսաստանի և Չինաստանի միջև թշնամական սեպ ստեղծելու մեջ՝ սկսած Հայաստանից, վերջացրած Ղազախստանով, Ուզբեկստանով, Մոնղոլիայով։ Հայաստանը մտել է այն երկրների մեջ, որոնք վեկտոր են վարում, ինչպես Ուկրաինան Մայդանից հետո։ Իսկ այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Գերմանիան, ինչպես միշտ, կառաջարկի ֆինանսական օգնություն այն չափով, որը հաշվարկում են գերմանացիները՝ իրենց մտավախությունները ծածկելու համար։

Այդ վախերից մեկը փախստականներն են։ Եթե Լեռնային Ղարաբաղի փախստականները հայտնվում են Եվրամիության տարածքում, ապա նրանց չեն կարող արտաքսել Հայաստան։ Սա խնդիր է Եվրամիության համար, համապատասխանաբար՝ Գերմանիայի խնդիրն է, Գերմանիային հաստատ 100 հազար հավելյալ փախստական պետք չէ, ուստի պետք է համաձայնության գալ Հայաստանի հետ»,- ասել է փորձագետը

Վլադիմիր Սերգիենկոն նաև հավելել է.

«Այս ամենի մեջ ես տեսնում եմ գերմանական տիպիկ քաղաքականություն, որն այս պահին հակառուսական է։ Փախստականների մասին խոսակցությունների անվան տակ Հայաստանին մի շարք այլ բաներ էլ են առաջարկելու։ Օրինակ ՝ հարց կառաջանա, թե ինչ տեմպերով պետք է տեղակայել ՆԱՏՕ-ի բազան, ինչ տեմպերով պետք է զորավարժություններ անցկացնել։ Ցավոք, Հայաստանն ընտրել է ռուս-հայկական հարաբերությունների կառուցվածքը վերլուծելու վեկտորը»։