Գերմանիայում 45 հազարից ավելի աշակերտներ բողոքի են դուրս եկել պարտադիր զինծառայության դեմ

26 Սեպտեմբերի 2026, 13:03

Միջազգային

Գերմանիայի շուրջ 100 քաղաքում սեպտեմբերի 25-ին բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ պարտադիր զինծառայության հնարավոր վերադարձի և 18-ամյա տղաների պարտադիր բուժզննումների։ 

«Դպրոցական գործադուլ՝ ընդդեմ պարտադիր զինծառայության» նախաձեռնության տվյալներով՝ ակցիաներին մասնակցել է ավելի քան 45 հազար աշակերտ։ Ոստիկանությունը, սակայն, համազգային մասնակցության ընդհանուր թիվ չի հրապարակել։ 

Գերմանիայում տարվա սկզբից ուժի մեջ է մտել զինվորական ծառայության նոր կարգավորումը, որի համաձայն՝ 2008 թվականին և դրանից հետո ծնված երիտասարդների համար նախատեսվում է պարտադիր բուժզննում։ Զինծառայությունն այս պահին շարունակում է մնալ կամավոր, սակայն եթե կամավորների թիվը բավարար չլինի, Բունդեսթագը կարող է առանձին որոշմամբ վերականգնել պարտադիր զորակոչը։