Գևորգ Բաղդասարյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ուշուի Եվրոպայի չեմպիոն

05 Մայիսի 2024, 16:45

Սպորտ

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գևորգ Բաղդասարյանը (52 կգ) դարձել է Ստոկհոլմի ուշուի Եվրոպայի 2024թ. առաջնության մինչև 17 տարեկանների Լայթ Սանդա կարգի հաղթող։ Այս մասին գրում է Sportball24․com-ը։

Եզրափակչում հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցի Էլվին Մուրադովին (2-1) և դարձել մրցաշարի հաղթող:

Մրցաշարի ընթացքում Բաղդասարյանը հաղթել է նաև Անդորրայի և Ռումինիայի ներկայացուցիչներին: