Գևորգ Դաբաղյանն ու Հայկ Տեր-Հովհաննիսյանը ելույթ կունենան Սիբիրում կայանալիք արվեստի փառատոնին

25 Մարտի 2024, 12:00

Հայեր | Մշակույթ

Արևմտյան Սիբիրի խոշորագույն քաղաքում բացվել է 11-րդ երաժշտական արվեստի փառատոնը։ Հանդիսատեսը և փառատոնի մասնակիցները ոչ միայն կլսեն ականավոր երաժիշտներին, այլև կդիտեն ֆիլմեր, կայցելեն ցուցահանդեսներ: Համերգներին մասնակցում են ոչ միայն երաժիշտներ և երգիչներ, այլև դերասաններ և բալետի պարողներ:

Փառատոնին մասնակցեն նաև դուդուկահար Գևորգ Դաբաղյանն ու երգիչ Գուրգեն Դաբաղյանը։ Ապրիլի 5-ին Նովոսիբիրսկում դուդուկահարը հանդես կգա իր «Դաբաղյան» համույթի հետ, որը միավորում է հայկական ավանդական նվագարանների վարպետ-կատարողներին։ Համերգի ծրագրում կհնչեն Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:

Ականավոր ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը ևս ելույթ կունենա փառատոնին։