Գևորգ Գրիգորյանը՝ Համառուսաստանյան մրցանակի դափնեկիր

07 Փետրվարի 2025, 00:20

Կրթություն | Հայեր

Մոսկվայի Հաղթանակի թանգարանում տեղի է ունեցել «Միասին կարող ենք հաղթել» բարի գործերի համառուսաստանյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը:
Պարգևատրմանը ներկա են եղել Ռուսաստանի 76 շրջանից հավաքված մասնակիցներ:

«Երեխաների և երիտասարդների հայրենասիրական դաստիարակություն» անվանակարգում պարգևատրվածների թվում է Մայկոպի շրջանի Սևերո-Վոստոչնիե Սադի խուտորի բնակիչ Գևորգ Գրիգորյանը:

«Ինձ համար շատ նշանակալից է, որ մրցանակը տրվել է Մեծ Հաղթանակի 80-ամյակը նշելու տարում։ Ողջ երկրի համար կարևոր է պահպանել մեր նախնիների սխրանքի հիշատակը, և ես կշարունակեմ իմ աշխատանքը մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ», — մեկնաբանել է Գևորգը։

Գևորգ Գրիգորյանը Կիրովի գյուղական բնակավայրի պատգամավոր է, պատմաբան, «Ադիգեայի հայերը» գրքի հեղինակ, 9-րդ մոտոհրաձգային դիվիզիայի մարտական փառքի թանգարանի տնօրեն։