Գեղասահորդներ Ակոպովան և Ռախմանինը ISU Cup of China Գրան պրիի կարճ ծրագրում երկրորդ տեղն են զբաղեցրել
07 Նոյեմբերի 2026, 17:57
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը երրորդ տեղն են զբաղեցրել Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող ISU Cup of China Գրան պրիի կարճ ծրագրում։ Այս մասին գրում է Sportaran.com-ը։
Նոյեմբերի 6-ին կայացած ելույթի համար հայ զույգը ստացել է 66.34 միավոր՝ տեխնիկական բաղադրիչի համար 36.61, իսկ կատարողական բաղադրիչների համար՝ 29.73 միավոր։ Տուգանային միավորներ չեն գրանցվել։
Առաջատարներն են Անաստասիա Միշինա-Ալեքսանդր Գալյամով զույգը՝ 74.69 միավորով։ Երկրորդ տեղում Վրաստանը ներկայացնող Անաստասիա Մետյոլկինա-Լուկա Բերուլավա զույգն է՝ 67.06 միավորով։ Հայ մարզիկները նրանցից հետ են մնում ընդամենը 0.72 միավորով։