Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը տեղափոխվել են Հայաստանի հավաքական

14 Մայիսի 2025, 22:17

Սպորտ

Գեղասահորդներ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին մարզական զույգը պաշտոնապես փոխել է «մարզական քաղաքացիությունը»։

Ռուսաստանի գավաթի 2021 թվականի փուլի արծաթե մեդալակիրներն այսուհետ կներկայացնեն գեղասահքի Հայաստանի հավաքականը միջազգային ասպարեզում:

Որոշումը հաստատել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործկոմը 2025 թվականի մայիսի 14-ին։