Գոման գյուղում հայկական խաչ է տեղադրվել․ լուսանկարներ

21 Հոկտեմբերի 2023, 13:28

Մշակույթ

Վրաստանի Գոման գյուղում հայկական խաչ է տեղադրվել: Խաչի օրհնման և բացման տոնական միջոցառումը ուղեկցվել է մատաղի արարողությամբ և ճաշկերույթով:

Մետաղական կառուցվածքով խաչը 9,5 մետրանոց է։

Նախաձեռնության հեղինակները ծնունդով գոմանցի Լավրենտ, Սպարտակ և Էդիկ Հակոբյան եղբայրներն են, որոնք ներկայումս բնակվում են Ռուսաստանում և Հայաստանում:

Օրհնության կարգը կատարել է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևորականներից Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը:

Goman xach1
Goman xach3
Goman xach5
matax
Goman xach7