Գոռ Ներսիսյանն առաջին տեղն է գրավել Թբիլիսիի կարատեի երիտասարդական ԵԱ-ում (WKF)

13 Փետրվարի 2024, 11:10

Սպորտ

Փետրվարի 9-ից 11-ը Թբիլիսիում կայացել է կարատեի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը (WKF): Մրցաշարի պատմության մեջ ռեկորդային թվով մարզիկներ են մասնակցել՝ 1160 մարզիկ 49 երկրից։

Կումիտե անվանակարգում (մինչև 21 տարեկան տղամարդիկ) Հայաստանից մինչև 84 կգ քաշային մարզիկ Գոռ Ներսիսյանը գրավել է առաջին տեղը՝ հաղթելով բոլոր հինգ մենամարտերում։