Գոռ Ներսիսյանը՝ կարատեի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

10 Մայիսի 2025, 13:43

Սպորտ

Գոռ Ներսիսյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության (84 կգ) բրոնզե մեդալակիր։

Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցաշարին մասնակցում են 54 երկրների շուրջ 1000 մարզիկներ: