Գոռ Խաչատրյանը Ուֆայում նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի բռնցքամարտիկին

21 Ապրիլի 2024, 16:10

Սպորտ

Վոլգոգրադցի հայ բռնցքամարտիկ Գոռ Խաչատրյանը (6-0) Ուֆայում կայացած IBA Champions Night բռնցքամարտի երեկոյի ժամանակ նոկաուտի է ենթարկել ադրբեջանցի Սեյմուր Իսաեւին (12-1); Այս մասին գրում է sportball24․com-ը։

Ապրիլի 20-ին Ուֆայում Հայաստանը և Ադրբեջանը ներկայացնող մարզիկները բացեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարը: Երկու բռնցքամարտիկներն էլ մինչ այդ չէին պարտվել։