Գուրգեն Սիմոնյանը՝ «Baikal Open» մրցաշարի բրոնզե մեդալակիր

28 Հունիսի 2026, 16:20

Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Գուրգեն Սիմոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Ուլան Ուդեում կայացած «Baikal Open» 28-րդ միջազգային մրցաշարում։ Այս ստուգատեսին Հայաստանի հավաքականը ներկայացված էր երկու ըմբիշով։ Թիմի միակ մեդալը նվաճել է մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող 23-ամյա Գուրգեն Սիմոնյանը։

Բրոնզե մեդալի ճանապարհին Սիմոնյանը տարել է երեք հաղթանակ։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 4:0 հաշվով առավելության է հասել Տուվան ներկայացնող Կալին Օոլ-Սորուկտուի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ՝ 10:0 հաշվով հաղթել Բուրյաթիայի ներկայացուցիչ Ռոման Սանժեևին։

Կիսաեզրափակչում Սիմոնյանը պարտվել է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուշտինին, որը հետագայում դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր։ Իսկ բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Բուրյաթիան ներկայացնող մեկ այլ ըմբիշի՝ Չինգիզ Բալժիմաևի նկատմամբ։