Գողթանիկի ջրվեժում 21-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել

19 Հուլիսի 2026, 19:00

Հայեր

21–ամյա տղան ջրահեղձ է եղել Վայոց Ձորի մարզում՝ Գողթանիկի ջրվեժում։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ դեպքի մասին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ժամը 16:40-ի սահմաններում։

Դեպքի վայր մեկնած փրկարարները տեղում պարզել են, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողալու համար մտել է Գողթանիկի ջրվեժն ու ու ջրահեղձ եղել։
Այս պահին փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի Երևանից դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակը։