Գրիգոր Զաքարյանի մահվան դեպքով ժամկետային զինծառայող է կալանավորվել
17 Օգոստոսի 2026, 12:16
Զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանը, որի դին հայտնաբերվել էր օգոստոսի 13–ին, ինքնասպանություն է գործել, դեպքով կա կալանավորված ժամկետային զինծառայող: Այս մասին հայտնել է Armlur.am-ը։
Ըստ լրատվամիջոցի` իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։ Արդյունքում խոսակցությունները ժամկետային զինծառայողների միջև այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ կյանքին։