Գրիշա և Էդմոնդ Նազարյանները իրավունք են ստացել հանդես գալ Բուլղարիայի հավաքականի կազմում
11 Օգոստոսի 2026, 12:20
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը համաձայնության է եկել Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ, ինչի արդյունքում իր որդիները՝ Գրիշան և Էդմոնդ Նազարյանները, կրկին հնարավորություն կունենան հանդես գալու Բուլղարիայի ազգային հավաքականի կազմում։
Վերջին երկու տարիներին եղբայրները չեն մասնակցել Բուլղարիայի հավաքականի կազմում անցկացվող մրցումներին՝ մարզվելով բացառապես հոր ղեկավարությամբ և չմասնակցելով թիմի ուսումնամարզական հավաքներին։ Այժմ նրանց տրամադրվել են լիցենզիաներ, որոնք իրավունք են տալիս ներկայացնել երկիրը միջազգային մրցաշարերում։
«Մեր նպատակը մարզվելն ու մրցելն է։ Մենք Բուլղարիայի չեմպիոններ ենք։ Էլ ի՞նչ կա ասելու», -հայտարարել է Էդմոնդ Նազարյանը։
Ֆեդերացիայի հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն ընդունվել է սպորտի և բուլղարական ըմբշամարտի զարգացման շահերից ելնելով։ Մարզիկներն էլ ընդգծել են, որ իրենց միակ ցանկությունը Բուլղարիան միջազգային մրցաշարերում ներկայացնելն ու հաջողությունների հասնելն է։