Գրիշա Նազարյանը և Հայկ Մնացականյանը՝ Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի մրցաշարի հաղթողներ
25 Հունվարի 2025, 00:10

Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը (82 կգ) և Գրիշա Նազարյանը (63 կգ) դարձել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի հաղթողներ։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 63 կգ քաշայինների պայքարում օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էդմոն Նազարյանի կրտսեր եղբայրը՝ Գրիշա Նազարյանը, հաղթելով բուլղարացի երկու մրցակցի, ոսկե մեդալ է նվաճել։
Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատարներից Հայկ Մնացականյանը հանդես է եկել մինչև 82 կգ քաշային կարգում և զբաղեցրել առաջին հորիզոնականը։