Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի հաղթող

14 Սեպտեմբերի 2026, 10:10

Հայեր

Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ Ռումինիայում անցկացված «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող:

Մրցաշարին մասնակցում էին 15 երկրների 305 շախմատիստներ:
Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 10 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։

Մրցանակակիրների շարքում է նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը, ով 7.5 միավորով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նոր հաջողություններ: