«Գտնված երազ» թատերախումբը այցելել է Մերձմոսկովյան հայկական կրթական կենտրոններ

24 Մայիսի 2025, 10:25

Մշակույթ

Մայիսի 18-ին «Գտնված երազ» թատերախումբը՝ Մարի Մնացականյանի ղեկավարությամբ, հյուրախաղերով այցելել է Մերձմոսկվայի միանգամից երկու հայկական կրթական կենտրոն՝ Մոլոկովո ավանի Մեսրոպ Մաշտոցի անվան կենտրոն և Դոմոդեդովո քաղաքի «Որթատունկ» հայկական շաբաթօրյա դպրոց:

Հայերենով ներկայացվել են Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված «Անբան Հուռին», «Շունն ու կատուն» և «Բարեկենդանը» ներկայացումները: