Գյումրիում այսօր տեղի կունենա ավագանու նիստ․ քաղաքապետ են ընտրելու
16 Ապրիլի 2025, 09:49

Այսօր Գյումրիում տեղի կունենա ավագանու նիստ, որի ընթացքում կընտրվի քաղաքապետ։ Ընդդիմության թեկնածուն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Հենց նա էլ կվարի նիստը:
Հարկ է նշել, որ այս պահին դահլիճում ներկա են միայն ընդդիմադիր պատգամավորները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները դեռ բացակայում են։