Գյումրիում ռուսական ռազմաբազան ամեն դեպքում կմնա. գեներալ Ալեքսանդր Միխայլով

06 Սեպտեմբերի 2023, 18:19

Քաղաքականություն

«Ինչ էլ որ հիմա տեղի ունենա ռուս-հայկական հարաբերություններում, դա չպետք է ազդի Հայաստանում մեր ռազմակայանի տեղակայման վրա»,- «Ռուսական գազետային» ասել է «Ռուսաստանի սպաներ» համառուսաստանյան կազմակերպության կենտրոնական գործադիր կոմիտեի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Միխայլովը՝ մեկնաբանելով Հայաստանի մասնակցությանը ԱՄՆ-Ի կազմակերպած զորավարժություններին:

«Մինչև 2044 թվականը մեր բազան, այնուամենայնիվ, այնտեղ կլինի։ Այն ապահովում է ոչ միայն Ռուսաստանի, նաև հենց Հայաստանի անվտանգությունը, քանի որ աջակցում է ՀՕՊ համակարգին»,- հավելել է փորձագետը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերին կանցկացվեն հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում փոխգործունակության բարձրացումն է։