Գյումրու ավագանու 4 խմբակցություն դատապարտել են Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը

27 Հունիսի 2025, 16:12

Քաղաքականություն

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի շուրջ զարգացած իրավական գործընթացների հետ կապված Գյումրու ավագանու «Մեր քաղաքը», «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք», «Մայր Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը։

Կատարվածը որակվում է մտահոգիչ և անթույլատրելի։