Գյուղացին ինչով է մեղավոր, որ գործարան չկա․ հարցում՝ Մալիշկա գյուղում

30 Ապրիլի 2026, 20:30

Կարծիք

«Եթե պետությունն այսօր ունենար գործարաններ, գյուղացին, քաղաքացին կգնային կաշխատեին, իրենց ընտանիքների հոգսը կհոգային»,- հարցումների ժամանակ ասել է Մալիշկա գյուղի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե քաղաքացին աղքատ է, ուրեմն դա նրա խնդիրն է։

Հարցման մասնակիցների խոսքով՝ երկրի ղեկավարը պետք է ստեղծի այնպիսի հնարավորություններ, որ մարդիկ կարողանան արժանապատիվ կյանքով ապրել։

«Գյուղացին ինչո՞վ է մեղավոր, որ մի հատ գործարան չկա ։ Դա նշանակում է, որ խելք չունի՞, գաղափար չունի՞ ու անգրագե՞տ է»,- նշել է բնակիչներից մեկը։