Գյուղատնտեսությունը Հայաստանում չաճող ոլորտներից է. Էմիլ Ստեփանյան
07 Հուլիսի 2023, 12:10
Հայաստանում գյուղատնտեսությունը ամենավատ աճող կամ նույնիսկ չաճող ոլորտներից մեկն է:
Alpha News-ի հետ զրույցում բացատրում է «Էքսպորտ Արմենիա փորձագետների ասոցիացիայի» համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը: Ներկայացնելով ոլորտի պատկերը, մասնագետը նկատում է.
«Պետք չի շատ տխրել, երբ Հայաստանում գյուղոլորտի բիզնեսը երբեմն մի քիչ ավել գումար է աշխատում: Գյուղատնտեսությունում աշխատած ավել գումարը ծածկում է նախորդող տարիների կրած վնասը»:
Ստեփանյանը ուշագրավ թվեր է ներկայացնում.
«Մենք ունենք շատ պինդ երկնիշ աճ առևտրի ոլորտում՝ 20 տոկոսին մոտ, գյուղատնտեսության ոլորտում՝ ընդամենը 1-3 տոկոսանոց աճ, նույնն էլ՝ արդյունաբերությունը»:
Անդրադառնալով ծիրանի խնդրին, Ստեփանյանը մանրամասնում է՝ մրգի հետ կապված այս տարի երկու խնդիր է առաջացել: Ծիրանը ուշ է հասել, իսկ որքան ապրանքը ուշ է հայտնվում արտաքին շուկայում՝ տվյալ դեպքում ՌԴ-ում, այնքան գինն ընկնում է: Վաճառքի գնի վրա ազդել են նաև Վերին Լարսի և ռուբլու արժեզրկման խնդիրները:
«Ռուսական շուկային ծիրան են վաճառում նաև այլ երկրի , օրինակ, Ուզբեկստանի արտադրողները»- նշում է Էմիլ Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ այն իր համով մրցունակ չէ հայկականի հետ, բայց գնով և արտաքին տեսքով մրցունակ է:
Նշենք, որ այս տարի, վերջին տարիների համեմատ, հայկական ծիրանի աննախադեպ ցածր գնով է վաճառվումէ: Շուկայում միրգը կարելի է ձեռք բերել մինչև 300 դրամով: