ՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել

27 Ապրիլի 2024, 10:50

Մշակույթ

Ապրիլի 25-ին Հայ առաքելական եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու գմբեթին խաչ է տեղադրվել։ Այս մասին հայտնում է «Ռուսաստանի հայերի միություն. Կրասնոդար» տելեգրամյան ալիքը:

Խաչն օծել է Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Մովսես Սրբազանը։