ՀԱԷԿ-ը և «Ռուսատոմ Սերվիս»-ը Սոչիում պայմանագիր են կնքել

Սոչիում ընթացող AtomExpo-ի շրջանակներում «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն ու «Ռուսատոմ սերվիս» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը ստորագրել են «Պատասխանատու սպառիչների հովացման համակարգի նախագծման մոնտաժի և ամբողջական տեղադրման աշխատանքների վերաբերյալ» պայմանագիրը:

«Ռուսատոմ Սերվիս»-ը միակ ընկերությունն էր, որը համապատասխանում էր հայտարարված մրցույթի պահանջներին։ Մարտիրոսյանի խոսքով՝ կնքված պայմանագիրը կարևոր է վթարային իրավիճակում ՀԱԷԿ-ի անվտանգության համակարգերի հովացման համար։

Նշվում է, որ պայմանագրային գումարը կազմել է շուրջ 6 մլն դոլար: