Հայաստանի հետ կան բաց հարցեր և անհրաժեշտություն կա փոխել ՀՀ Սահմանադրությունը․ Հաջիև

18 Մայիսի 2025, 17:45

Քաղաքականություն

Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին իրանական «Tasnim» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով իրավիճակը Հարավային Կովկասում։

Նա նաև հայտարարել է, որ «տարածաշրջանում խաղաղության համար բարենպաստ պայմաններ են հաստատվել»։ Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծը, ինչը, նրա խոսքով, «ակնհայտորեն ցույց է տալիս Բաքվի հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգին»:

Միևնույն ժամանակ նա նշել է բաց հարցերի առկայության մասին և ընդգծել «Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու անհրաժեշտությունը, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ»:

«Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել ամուր և վերջնական խաղաղության մասին», — հայտարարել է նա: