Հաջիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին
04 Օգոստոսի 2026, 10:56
Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն դրույթը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Թուրքական «Haber Global» հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ ստացվող ազդակները վկայում են ՀՀ-ում նոր Սահմանադրության մշակման գործընթացի մեկնարկի մասին։
Հաջիևի խոսքով՝ ՀՀ-ի հիմնական օրենքից տարածքային պահանջների վերաբերյալ դրույթների հեռացումից հետո Ադրբեջանը չի տեսնում որևէ խոչընդոտ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Նա նաև ընդգծել է, որ ներկայումս տարածաշրջանում արդեն ձևավորվել է դե ֆակտո խաղաղ իրավիճակ։
Խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների մասին՝ Հաջիևը հայտարարել է, որ երկու երկրների ռազմավարական դաշինքը մնում է անփոփոխ։