ՌԴ գյուղնախարարությունը գնահատել է ԵՄ-ում Հայաստանի հեռանկարները՝ ԵԱՏՄ արտահանման արգելքի ֆոնին
23 Սեպտեմբերի 2026, 19:50
Հայաստանի՝ եվրոպական շուկաներ դուրս գալու հեռանկարը կախված կլին հայկական արտադրանքի մրցունակությունից և որակից։ Այս մասին ասել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը։
Նրա խոսքով՝ հայ արտադրողների հաջողությունը պայմանավորված է օտարերկրյա գնորդների պահանջներին համապատասխանելու նրանց կարողությամբ։
«Սա մրցունակության և արտադրանքի որակի հարց է։ Իհարկե, մենք նրանց հաջողություն ենք մաղթում», — նշել է Լուտը։
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Եվրամիության երկրներ արտահանման ծավալն աճել է 80%-ով։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը արգելել է Հայաստանից Ռուսաստան բոլոր կարանտինային հսկողության ենթակա ապրանքների ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ երկրներ։ Գերատեսչությունը միաժամանակ նշել է այն պայմանները, որոնց կատարման դեպքում սահմանված միջոցները կարող են վերանայվել։