Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը լիովին արդարացրել է Մամիկոն Ասլանյանին

26 Հոկտեմբերի 2026, 18:17

Քաղաքականություն

Շուրջ 5 տարի տևած դատական գործընթացից հետո Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը կայացրել է Մամիկոն Ասլանյանին արդարացնելու մասին որոշում։

Այս մասին հայտնել է ինքը՝ Ասլանյանը՝ նշելով, որ դատարանի վճիռն իր համար անսպասելի էր։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը ընդգծել է, որ արդարացումը վերաբերում է հենց այն հոդվածին, որի մեղադրանքով ինքը 2 տարի 7 ամիս գտնվել է անազատության մեջ (կալանքի տակ)։