Հակակոռուպցիոնը խուզարկություններ է անցկացրել «Բարգավաճ Հայաստան»-ի՝ Աբովյանի գրասենյակում

01 Հունիսի 2026, 13:58

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հայտնել է խուզարկությունների ու ձերբակալությունների մասին։

«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, հիշյալ կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք»,-նշված է հաղորդագրության մեջ: