Հակամարտությունը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի վրա. Հակոբ Սևան
19 Հունիսի 2025, 19:00
Իրան-Իսրայել առճակատումը չի հանգուցալուծվում արդեն յոթերորդ օրը: Վերջին օրերի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Տեղի ունեցող իրավիճակի, Երուսաղեմի հայկական համայնքի տրամադրվածության և հետագա զարգացումների մասին Alpha News-ը զրուցել է Երուսաղեմի հայ դատի հանձնախմբի անդամ Հակոբ Սևանի հետ:
Ըստ նրա՝ վերջին շաբաթվա ընթացքում բավականին լարված և լուրջ իրավիճակ է ստեղծվել, բայց մարդկանց մոտ խուճապ չկա:
«Նրանք շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով: Բժշկական կենտրոնները բաց են, երթևեկությունն ազատ է»,- հավելել է մեր զրուցակիցը:
Խոսելով Իսրայել-Իրան առճակատման հանգուցալուծման մասին՝ Հակոբ Սևանն անդրադարձել է Հայաստանի վրա հակամարտության հնարավոր ազդեցությանը:
«Հայաստանն այսօր տկար է, Իրան-Իսրայել առճակատումը ոչ դրական ազդեցություն կունենա երկրի վրա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ ռազմական բնագավառում», — եզրափակել է նա: