Հակոբ Հակոբյան․ Անուն, առանց որի անհնար է պատկերացնել հայ գեղանկարչությունը
24 Մայիսի 2024, 23:52
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Մայիսի 24-ին մեծանուն գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան օրն է:
Նկարիչը ծնվել է Եգիպտոսում, հայկական ընտանիքում։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-1948) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-1954)։
Հակոբյանը Խորհրդային Հայաստան է ժամանել արդեն որպես ճանաչված նկարիչ։ Իր պատմական հայրենիքը նկարիչը թարմ հայացքով էր տեսնում՝ մարդկանց մատուցելով այն, ինչը շատերը չէին նկատում։
Հետաքրքիր էր նկարչի կյանքի ուղին. նա 1952-ին մեկնել է Փարիզ ուսանելու։Արդեն 1961 թվականին Հակոբյանը տեղափոխվել է Հայաստան։ 1962 թվականից ապրել է Լենինականում (այժմ՝ Գյումրի)։
Հակոբ Հակոբյանն ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Նա նույնիսկ ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Մահացել է 2013 թվականի մարտի 8-ին Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։