Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելության մասնագետները շարունակում են օգնություն ցուցաբերել հայ համայնքին

05 Հունիսի 2023, 11:45

Հայեր

Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելության խմբի մասնագետները շարունակում են իրենց օգնությունը ցուցաբերել հայ համայնքին:

ՀՀ Մարդասիրական 12-րդ խմբի անձնակազմը, համագործակցությամբ համայնքային պատկան կառույցների հետ, այցելեցին Հալեպի Հայ Ծերանոց, փոխանցելու  բժշկական, առողջապահական եվ այլ  անհրաժեշտ պարագաներ:

Խմբի անդամները հանդիպեցին Հայ Ծերանոցի տնօրինությունը՝ քննարկելու հետագա համագործակցության մանրամասները:

Ծերանոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին՝ մշտապես ցուցաբերվող աջակցության համար։