Համազգային թատրոնի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման համաշխարհային պրեմիերան՝ Չեխովի անվան փառատոնում

10 Հուլիսի 2025, 20:20

Մշակույթ

Մոսկվայի Մ․ Ն․ Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում՝ Ա․ Պ․ Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի շրջանակում, տեղի է ունեցել «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման համաշխարհային պրեմիերան:

Ներկայացումը Ս. Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի հետ համագործակցության արդյունք էր: Հեղինակը ֆրանսահայ ռեժիսոր և դրամատուրգ Սիմոն Աբգարյանն է, ով նախկինում աշխատել է Պետեր Բրուկի և Արիանա Մնուշկինայի հետ:

Գլխավոր դերը կատարել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ պիեսն առաջարկում է դասական «Ոդիսական»-ի վերաիմաստավորում. ուշադրությունը Ոդիսևսից տեղափոխվում է Պենելոպայի՝ ՝ նրա նվիրված կնոջ վրա։ Սյուժեի հիմքում Աբգարյանի անձնական պատմությունն է, ում մայրը երկար տարիներ սպասում էր ամուսնու վերադարձին պատերազմից։

Բեմադրությանը մասնակցել են Հայաստանի հայտնի դերասաններ, «Վանական» ռոք խումբը և Համազգային թատրոնի երաժիշտները: