Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր
27 Ապրիլի 2025, 17:35

Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներ Համլետ Մանուկյանը (նժույգ թափեր) և Արթուր Ավետիսյանը (օղակներ) լավագույնն են աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 6-րդ փուլում, որը կայացել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։
Համլետ Մանուկյանը դարձել է Աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող: Նա հաղթել է Աշխարհի գավաթի 3 փուլերում։
Վահագն Դավթյանն էլ զբաղեցրել է 7-րդ տեղը։
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները մասնակցել են 6 փուլերից 5-ին։