Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21 Օգոստոսի 2026, 22:15
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանը արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում։
19-ամյա մարմնամարզիկը նժույգ թափեր վարժության եզրափակչում վաստակել է 15.000 միավոր՝ արժանանալով արծաթե մեդալի։ Նույն վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14.900 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր։
Մեծահասակների պայքարում առանձին գործիքների որակավորման փուլը հաղթահարել են նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ հենացատկում, աշխարհի գավաթակիր Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը՝ օղակներ վարժությունում։
Երիտասարդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ է դուրս եկել նաև Արման Ղուկասյանը։