Հրաժեշտ շոգերին․ Գագիկ Սուրենյան
10 Օգոստոսի 2026, 10:00
Օգոստոսի 10–15-ը Հայաստանը կգտնվի Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքների ազդեցության գոտում։ Այս մասին հայտնել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ օգոստոսի 10–11-ին, օգոստոսի 9-ի համեմատ, հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով։
«Երեկոյան ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ, և, ցավոք, հնարավոր է նաև կարկուտ»,- ասել է Սուրենյանը։
Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20–25 մ/վ արագությամբ։