Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում պատերազմի տարելիցին համերգ ցուցադրելու համար
28 Սեպտեմբերի 2026, 11:45
Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստաընկերությունը։
«Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։ Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»։