Հանրային քննադատությունից հետո Marriott-ը չեղարկել է դեպի Շուշի և Ստեփանակերտ տուրը

02 Օգոստոսի 2026, 09:13

Քաղաքականություն

«Marriott International» հյուրանոցային ցանցն իր «Marriott Bonvoy» հարթակից հեռացրել է լայն արձագանք ստացած վիճահարույց զբոսաշրջային փաթեթը, որը նախատեսում էր 14-ժամյա տուր դեպի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ։ Տուրին մասնակցող հաճախորդներին առաջարկվում էր նաև հավատարմության միավորներ (points) հավաքել։

Առաջարկն արժանացել էր հայկական կազմակերպությունների և հանրության խիստ քննադատությանը։ Մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) և Արցախի զբոսաշրջության գործակալությունը պահանջել էին անհապաղ հեռացնել փաթեթը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունն անտեսում է տեղի հայ բնակչության բռնի տեղահանման փաստն ու ոտնահարում էթիկական նորմերը։

Բարձրացված համաշխարհային բողոքի ալիքից և արշավից հետո ընկերությունը ստիպված է եղել հանել վիճահարույց առաջարկն իր պաշտոնական կայքից։