ՀԱՕԿ-ը կանգնած է Ծառուկյանի կողքին

09 Հուլիսի 2026, 20:27

Քաղաքականություն

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը խոր մտահոգությամբ և լիակատար աջակցությամբ իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։

«Այս դժվարին օրերին մաղթում ենք պարոն Գագիկ Ծառուկյանին շուտափույթ ազատություն, իսկ նրա ընտանիքի անդամներին՝ ուժ, տոկունություն, համբերություն և հավատ՝ հաղթահարելու այս փորձությունը։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը մշտապես կանգնած է իր նախագահի և նրա ընտանիքի կողքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։