ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Հայաստանը կվերանայի իր դիրքորոշումն ու կմնա կառույցում

21 Հոկտեմբերի 2026, 15:20

Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը Sputnik Արմենիայի մուլտիմեդիա հարթակի մասնակցությամբ տեսակամուրջի ընթացքում չի բացառել, որ Հայաստանը վերանայի իր դիրքորոշումն ու մնա կառույցում։

«Ժամանակն անցնում է, մարդիկ վերանայում են իրենց դիրքորոշումը, աշխարհում իրավիճակը փոխվում է։ Կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարությունն ու ժողովուրդը ճիշտ որոշում կընդունեն՝ մնալ մեր կազմակերպությունում, թե դուրս գալ դրանից»,- ասել է Մասադիկովը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունից որևէ երկրի հեռացման հետ կապված հարցերը լուծում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։