ՀԱՊԿ-ից հետո հերթը կհասնի ԵԱՏՄ-ին․ Արեշևը՝ ՀՀ իշխանությունների նպատակաուղղված քաղաքական կուրսի մասին

09 Նոյեմբերի 2026, 12:27

Քաղաքականություն

Բավականին լուրջ գործոններ են նպաստում, որպեսզի Հայաստանի՝ դեպի Արևմուտք աշխարհաքաղաքական շրջադարձն իրականություն դառնա։ Այս մասին Alpha Media Centre-ում «Նպատակաուղղված շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» պանելային քննարկման ժամանակ նշել է քաղաքագետ, «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը։

«Վերջերս հիշում ենք՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ այցելեց Բրյուսել և վերահաստատեց Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելու մտադրությունը՝ 2027 կամ 2028 թվականին, եթե չեմ սխալվում։ Այլ հարց է, որ Հայաստանը կարող է անդամակցություն չստանալ, սակայն, այնուամենայնիվ, Հայաստանի կառավարության ներկայիս քաղաքական կուրսը, իմ կարծիքով, գիտակցված է և նպատակաուղղված»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանից առավելագույնս հեռանալու համար, և ՀԱՊԿ-ից հետո հերթը կհասնի նաև ԵԱՏՄ-ին։

«Ընդ որում՝ դա տեղի կունենա ավելի շուտ, քան ուշ։ Իսկ նման գործողությունները, իհարկե, կարող են հանգեցնել ամենալուրջ տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքների»,- նշել է Արեշևը։

Հիմա եթերում