Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հարցը կդառնա բարձրագույն ղեկավարության քննարկման առարկա
24 Հունիսի 2026, 13:36
Հայաստանի հետագա անդամակցության հեռանկարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) կդառնա կազմակերպության բարձրագույն ղեկավարության մանրակրկիտ քննարկման առարկա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։
«Բնականաբար, ՀՀ-ի հետագա անդամակցության հարցը ՀԱՊԿ-ում նույնպես կդառնա բարձրագույն ղեկավարության առավելագույն ուշադրության և մանրակրկիտ քննարկման առարկա»,- նշել է Վասիլևը։