ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
11 Օգոստոսի 2026, 10:06
ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության` նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ նման որոշումները գտնվում են Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության ներքո, որի կազմում ընդգրկված են անդամ պետությունների ղեկավարները, և ընդունվում են կազմակերպության կանոնադրության, մասնավորապես՝ 20-րդ և 25-րդ հոդվածների դրույթների հիման վրա։
Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պարտադիր է կազմակերպության բոլոր անդամների համար, այդ թվում՝ կառույցի մարմինների գործունեության ֆինանսավորման մասով։ Նրա խոսքով՝ Երևանի կողմից նիստերին չմասնակցելը և բյուջեի վերաբերյալ որոշումները չստորագրելը Հայաստանին չեն ազատում անդամավճարը վճարելու պարտավորությունից։
«Հիմնվելով ինստիտուցիոնալ արդյունավետության պահպանման սկզբունքի վրա՝ ցանկացած միջազգային կազմակերպությունում նման դեպքերի համար կան հիմնարար փաստաթղթերով նախատեսված ընթացակարգեր։ ՀԱՊԿ-ը բացառություն չէ», — հավելել է Գալուզինը։