ՀԱՊԿ-ում քննարկում են Հայաստանի կարգավիճակը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. գլխավոր քարտուղար

18 Հունիսի 2026, 14:20

Քաղաքականություն

Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) կարգավիճակի հարցը, անդամավճարները չվճարելու ֆոնին, ներկայումս քննարկվում է։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տալատբեկ Մասադիկովը։

Նա նաև նշել է, որ Երևանը դե ֆակտո գրեթե չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին։

«Վերջերս Կազանում տեղի ունեցավ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որտեղ այս հարցը մանրամասն քննարկվեց։ Կարծում եմ՝ Հայաստանն արդեն երրորդ տարին է, ինչ չի վճարում անդամավճարները»,- հստակեցրել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ անդամավճարների չվճարման պատճառով Հայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից։