ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության դադարեցման մասին
23 Փետրվարի 2024, 10:55
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/02/23105535/8949538_0_73_1335_823_1920x0_80_0_0_9d9ab8463a8b8cbd57f4500400b5f3a1.jpg)
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել անդամակցության դադարեցման մասին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության քարտուղարությունից։
«ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի խոսքերով, ըստ ամենայնի, խոսքը կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումներին չմասնակցելու մասին է»,- ասվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ: